5 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ և 220 զոհ․ հակառակորդի կորուստներն անցած մեկ օրում
13.10.2020 | 14:23
Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հրապարակել է անցած օրվա ընթացքում հակառակորդի կրած կորուստները՝ վերջին տվյալներով խոցվել է ևս 5 ԱԹՍ, 7 զրահատեխնիկա, 1 ինքնաթիռ, կա 220 զոհ:
Երևանյան հին, բարի արտահայտությամբ՝ Իլհամ Ալիևը «ֆազերը գցել է»։ Բաքուն միաժամանակ թշնամական գործողություններ է սկսել թե՛ Ռուսաստանի, թե՛ Իրանի դեմ՝ առայժմ հիմնականում դիվանագիտական և քարոզչական դաշտերում։ Այսօր չեղարկվել են Ադրբեջանում ռուսական ձեռնարկությունների կողմից նախատեսված մշակութային միջոցառումները՝ համերգներ, փառատոներ, ներկայացումներ և ցուցահանդեսներ։ Չեղարկվել է նաև ՌԴ փոխվարչապետի այցը Բաքու...